Տասը երկրի պատվիրակների մասնակցությամբ հունիսի չորսին Չեխիայում մեկնարկել է բռնցքամարտի միջազգային ավանդական մրցաշարը: Մեր մարզիկներից երեքն արդեն իսկ ունեցել են առաջին մրցելույթը: 64 կգ քաշային կարգում Գոռ Երիցյանը հաղթել է Մոնղոլիայի ներկայացուցչին, Արման Հովհիկյանը (75 կգ) նոկաուտի է ենթարկել տանտերերի բռնցքամարտիկին: Պարտություն է կրել 60 կգ քաշային կարգում հանդես եկող Արամ Ավագյանը: Մրցակիցն է եղել Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կրասնիտչկինը: Հավաքականը մրցավայր է մեկնել գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ